^
+374 12 770000, +374 12 880088
Ժամանում

09

Jun
Մեկնում

10

Jun
Հյուրերի թիվ

1

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

«Ani Grand Hotel»

Բարի գալուստ Երևանի նրբագեղ «Ani Grand Hotel»՝ իդեալական ընտրություն Հայաստանում Ձեր ճամփորդության համար։

Վայելեք նորակառույց «Ani Grand Hotel»-ի ժամանակակից հարմարությունները՝ հիանալիորեն տեղակայված Երևանի սրտում։ Շրջեք Հայաստանում՝ սկսելով մայրաքաղաքի կենտրոնից. Հանրապետության հրապարակը՝ ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա է, Վերնիսաժը՝ Ձեր պատուհանի տակ, իսկ Հյուսիսային պողոտան՝ մի քանի փողոց այն կողմ։ Մեր տեղափոխման ծառայությունը ապահովում է արագ և հարմարավետ երթուղի՝ Զվարթնոց օդանավակայանից մինչև հյուրանոցի դուռ՝ ընդամենը 15 րոպեում, որպեսզի Ձեր ուղևորությունը սկսվի անհոգ և հաճելի նոտայով։

Սենյակներ

«ANI GRAND HOTEL»

Իմացեք ավելին

Մեր մասին

Մեր պատմական և հմայիչ 4+ աստղանի հյուրանոցը՝ Երևանի սրտում, հեշտ հասանելիություն է ապահովում քաղաքի հիմնական ժամանցային և բիզնես վայրերին։ Իսկ, երբ ցանկանաք վերադառնալ հանգիստ միջավայր, Ձեր հարմարավետ սենյակը ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա է։ 224 սենյակներից յուրաքանչյուրը հագեցած է խելացի LED հեռուստացույցով, մինի-բարով, անվճար ջրով, թեյով և սուրճով, ցնցողում և բարձրորակ անկողնային պարագաներով։

Մանրամասներ

Երբ ցանկանաք որևէ բան ուտել, Երևանի Հանրապետության հրապարակի շրջակայքում բազմաթիվ բարձրակարգ ռեստորաններ գտնվում են ընդամենը քայլելու հեռավորության վրա։ Կամ պարզապես կարող եք համարից իջնել ներքև և վայելել մեր ընտանեկան մթնոլորտով սննդի և հանգստի գոտիները, որոնց թվում են՝ բացառիկ ռեստորան՝ առաջարկող հայկական խոհանոցի ժամանակակից մեկնաբանություններ, բացօթյա սրճարան և հարմարավետ լաունջ-բար։ Ցանկության դեպքում կարող եք այցելել մեր ժամանակակից մարզասրահ կամ լիարժեք հանգստանալ՝ լողալով փակ լողավազանում։

Մեր բարեհամբույր անձնակազմը միշտ պատրաստ է օգնել։ Իսկ շուրջօրյա գործող ընդունարանն ու կոնսիերժի ծառայությունը կարող են կազմակերպել ամեն ինչ՝ սեղանների ամրագրումից մինչև օդանավակայանի տեղափոխում, ինչպես նաև խորհուրդ տալ, թե ինչ տեսնել և ինչ անել Երևանում ու Հայաստանում Ձեր ճամփորդության ընթացքում։ «Արթնացման զանգ» ծառայության շնորհիվ Դուք հաստատ չեք բաց թողնի կարևոր հանդիպումը, որը կարող է անցկացվել մեր երկու կոնֆերանս դահլիճներից մեկում։

Ռեստորան

Մեր ժամանակակից ռեստորանը հրաշալիորեն համադրում է հինը և նորը, տեղականը և միջազգայինը՝ առաջարկելով վայելքի մի նոր մակարդակ։ Բացահայտեք համերի ողջ բազմազանությունը՝ համտեսելով ավանդական հայկական ուտեստներ, ինչպես օրինակ՝ տոլմա, կրակի վրա պատրաստված խորովածներ և թարմ աղցաններ։ Բոլոր բաղադրիչները ձեռք են բերվում տեղական արտադրողներից՝ մեր շեֆ-խոհարարի խիստ հսկողությամբ՝ ապահովելով ուտեստների թարմությունն ու բնությանը հարազատ համերը։ Թարմ մթերքները մատակարարվում են քաղաքի կենտրոնական շուկաներից։ Հենց այդ ֆերմայից են ստացվում նաև մեր օգտագործվող ամբողջ մսեղենը և կաթնամթերքը։

Ընդունարան

Երկարատև թռիչքից հետո միանգամայն հասկանալի է, որ վերջին բանը, որ կցանկանաք անել, գրանցման բարդ գործընթացն է կամ ծանր ճամպրուկով սենյակ բարձրանալն է։ Մեր բարեհամբույր անձնակազմը միշտ պատրաստ է ջերմորեն դիմավորելու Ձեզ և օգնելու գրանցման ընթացքին՝ արագ և հարմար կերպով սպասարկելով, նույնիսկ՝ մեծ խմբերին։ Միևնույն ժամանակ, մեր բարապանները մեծ սիրով ու հոգատարությամբ կտեղափոխեն Ձեր ուղեբեռը՝ ուղիղ տաքսիից մինչև Ձեր սենյակ։

Մեր բիզնեսներն

Dali & K-ն ընկերությունների խումբ է, որը նվիրված է Հայաստանում և Վրաստանում բարձրորակ արտադրանք և ծառայություններ մատուցելուն: Խումբն ունի միջազգային բիզնես հմտությունների լայն շրջանակ՝ սկսած հյուրանոցների կառուցումից և կառավարումից մինչև կաթնամթերքի արտադրություն, անասնապահություն և գինեգործություն:

Ani Plaza Hotel

Ani Grand Hotel

Ani Central Inn

Astoria Tbilisi

Բանդիվան Կաթ

Լվացքատան ծառայություններ

Pine Astoria