Երկար ուղևորությունից հետո միանգամայն հասկանալի է, որ վերջին բանը, որ կցանկանաք անել, դա բարդ գրանցման գործընթացն ու ճամպրուկներով զբաղվելն է։ Մեր բարեհամբույր անձնակազմը միշտ պատրաստ է դիմավորել Ձեզ քաղաքում և աջակցել գրանցման ընթացքին՝ արագ ու հարմարավետ սպասարկելով, նույնիսկ, մեծ խմբեր։ Մեր աշխատակիցները, նույնպես, մեծ սիրով կտեղափոխեն Ձեր ուղեբեռը՝ անմիջապես տաքսուց մինչեւ Ձեր սենյակ՝ ապահով և խնամքով։
Վերջին պահին ցանկանու՞մ եք անշլագային համերգի տոմսեր գնել կամ ամրագրել բացառիկ սեղան արդեն լեցուն ռեստորանում՝ վստահեք մեզ։ Մեր թիմն ունի ամենալավ կապերը Հայաստանում։ Ամենահայտնի և փակ վայրերում հասանելիությունը հաճախ ընդամենը մի հեռախոսազանգի հարց է, եթե ինչպես մեր անձնակազմը գիտեք, թե ում դիմել։ Իսկ եթե փնտրում եք ոգեշնչում, մեր հյուրերի սպասարկման թիմը պատրաստ է խորհուրդ տալ՝ ինչ տեսնել և ինչ անել քաղաքում, ինչպես նաև կազմակերպել տաքսի՝ Ձեզ տեղափոխելու համար։
Անկախ նրանից, պետք է արագացնել դուրսգրման գործընթացը, օգնել վճարային հարցերում, կազմակերպել անհատական ծառայություններ մինչև Ձեր ժամանումը կամ պարզապես օրն սկսել «արթնացման զանգով» մեր 24/7 ընդունարանը պատրաստ է կատարել յուրաքանչյուր մանրուք՝ Ձեր հարմարավետության համար։