^
+374 12 770000, +374 12 880088

Մեր մասին

Ճանապարհորդեք Հայաստան՝ վայելելով բարձրակարգ հանգիստ Երևանի կենտրոնում գտնվող «Ani Grand Hotel»-ում

Մեր առաքելությունն է ապահովել, որ յուրաքանչյուր ճանապարհորդ այս հրաշալի լեռնային երկրում վայելի յուրահատուկ և հաճելի հանգիստ՝ հպարտորեն շարունակելով հայկական հյուրընկալության բազմադարյա ավանդույթները։

 

Հիմք ընդունելով «Ani Plaza Hotel»-ի տարիների փորձն ու հեղինակությունը՝ մեր հյուրանոցը ապահովում է այն բարձր որակը, որին սովոր են մեր հյուրերը։ Կառուցված լինելով 2019 թվականին՝ միջազգային ամենաբարձր ստանդարտներով, «Ani Grand Hotel»-ը 4+ աստղանի շքեղ հյուրանոց է Երևանի սրտում՝ նախատեսված ժամանակակից և պահանջկոտ ճանապարհորդների համար։

 

Մեր հյուրանոցի առանձնահատկությունն այն է, որ վերջինս ներառում է հին Անի քաղաքի խորհրդանշաններն ու զարդանախշերը։ Գունային համադրությունը՝ բաց  կարամելի երանգներով, ինչպես նաև սպիտակ և սև մարմարից պատրաստված դեկորատիվ լուծումները, ստեղծում են հնագույն մայրաքաղաքի ժամանակակից ընկալում՝ շքեղությամբ, հմայքով և նրբագեղությամբ։

 

Հայաստանի խոշորագույն հյուրանոցը՝ մեր ավելի մեծ «Ani Plaza Hotel»-ը, հարմար է մեծ խմբերի համար, իսկ ավելի փոքր «Ani Central Inn»-ը՝ առաջարկում է մատչելի հանգիստ, «Ani Grand Hotel»-ը ներկայացնում է ժամանակակից և գեղատեսիլ տարբերակ այն հյուրերի համար, ովքեր գնահատում են բարձր ճաշակն ու հարմարավետությունը։

 

Մեր հյուրանոցային ցանցը՝ Dali & K ընկերությունների խմբի մաս է կազմում։ Բացի Երևանի երեք հյուրանոցներից, ընկերությունը նաև առաջարկում է բարձրակարգ հանգիստ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող երկու հյուրանոցներում։ Բացի այդ, հյուրերին մատուցվում է լվացքատան ծառայություն,  Հայաստանի լավագույն գինիները, ինչպես նաև «Բանդիվան Կաթ»-ի կողմից պատրաստված կաթնամթերքի և մսամթերքի ամբողջական ընտրանին։

Վայելե՛ք բացառիկ տպավորություններ

224

Սենյակ

3

Կոնֆերանս դահլիճ և հանդիպումների սրահ

24

Շուրջօրյա սպասարկում

4

Աստղ