^
+374 12 770000, +374 12 880088

Միջոցառումներ

Կոնֆերանսների և սեմինարների երեք սրահ

Կազմակերպեք իդեալական միջոցառում Երևանի սրտում

Եթե ծրագրում եք անցկացնել որևէ միջոցառում, մեր երկու կոնֆերանս դահլիճները կդառնան  Ձեր լավագույն ընտրությունը։ Յուրաքանչյուր սրահ՝ 175 և 200 քառակուսի մետր մակերեսով, համալրված է ժամանակակից տեխնիկայով՝ ապահովում է բիզնես և ժամանցային բոլոր պահանջները։ Առկա են անհրաժեշտ բոլոր սարքավորումներն՝ միկրոֆոններ, պրոյեկտորներ և թարգմանչական սարքավորումներ, Ձեր շնորհանդեսների, քննարկումների կամ մեծ համաժողովների արդյունավետ իրականացման համար, իսկ դահլիճի նստատեղերի դիրքը հնարավոր է փոփոխել՝ ըստ միջոցառման ձևաչափի։

 

Սրահները գտնվում են հյուրանոցի առանձնացված, հանգիստ հատվածում, ինչը երաշխավորում է անխափան ժամանց։ Իսկ կից գտնվող նախասրահը կարող է ծառայել որպես ընդմիջման տարածք, որտեղ ըստ անհրաժեշտության տրամադրվում են թեյ, սուրճ և այլ հյուրասիրություն։

 

Մեր սրահներում մենք արդեն իսկ հյուրընկալել ենք բազմաթիվ սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ, խնջույքներ, հարսանեկան արարողություններ, Ամանորյա տոնակատարություններ և մի շարք այլ միջոցառումներ։ Թույլ տվեք մեզ հոգալ բոլոր կազմակերպչական հոգսերը և մենք կօգնենք դարձնել Ձեր հաջորդ միջոցառումը հաջողված ու հիշարժան։

«Պանորամային» սրահ

«Գրանդ» սրահ

«Արենի» սրահ

«Ոսկենի» սրահ