
Մեր մասին
Ընդարձակ Հարմարավետություն Երևանի Սրտում
«Անի Գրանդ» հյուրանոցը համադրում է ժամանակակից հարմարավետությունը, ընդարձակ միջավայրն ու ջերմ հյուրընկալությունը՝ Երևանի կենտրոնում։ Հյուրանոցը հյուրընկալում է ինչպես միջազգային ճանապարհորդների և գործարար հյուրերի, այնպես էլ համաժողովների մասնակիցների, մարզական խմբերի ու պաշտոնական պատվիրակությունների՝ ապահովելով հարմարավետ պայմաններ հանգստի և գործնական հանդիպումների համար:

Հայկական հյուրընկալության նոր պատմություն
«Անի Գրանդ» հյուրանոցը իր դռները բացել է 2019 թվականին՝ դառնալով «Անի» հյուրանոցային ընտանիքի զարգացման կարևոր փուլերից մեկը։
Հյուրանոցի ստեղծման հիմքում ի սկզբանե եղել է մի գաղափար՝ համադրել ընդարձակ ու հարմարավետ միջավայրը, ժամանակակից լուծումներն ու հոգատար սպասարկումը՝ պահպանելով հայկական հյուրընկալության ջերմությունն ու ավանդույթները։
Անկախ նրանից՝ Երևան եք այցելում հանգստի, գործնական հանդիպումների, միջոցառման մասնակցելու, թե քաղաքը բացահայտելու նպատակով, «Անի Գրանդ» հյուրանոցում կգտնեք հարմարավետ պայմաններ՝ մայրաքաղաքում ձեր հանգիստն անցկացնելու համար:

Ամեն ինչ՝ ձեր հարմարավետության համար
Այսօր «Անի Գրանդ» հյուրանոցն առաջարկում է 223 սենյակ և սյուիթ՝ երեք կատեգորիայով, ինչպես նաև ռեստորանային, հանգստի և առողջարարական ծառայություններ, համաժողովների ու միջոցառումների անցկացման դահլիճներ և հյուրերի հարմարավետությունն ապահովող մի շարք լրացուցիչ ծառայություններ։
Հյուրանոցի կենտրոնական դիրքն ու ծառայությունների բազմազանությունը հնարավորություն են տալիս մեկ վայրում համատեղել հանգիստը, աշխատանքը, գործնական հանդիպումներն ու քաղաքային զբոսանքները։

Ժամանակակից ճարտարապետություն և ընդարձակ միջավայր
«Անի Գրանդ» հյուրանոցի նախագծի հեղինակն է ճարտարապետ Արսեն Հարությունյանը։
Հյուրանոցն առանձնանում է իր յուրահատուկ մասշտաբներով։ Այստեղ ժամանակակից հարմարավետությունը միահյուսված է բացառիկ ընդարձակության հետ՝ սկսած լուսավոր համարներից մինչև շքեղ հանրային գոտիներ և միջոցառումների սրահներ, որոնք ապահովում են անխափան հարմարավետություն յուրաքանչյուր հյուրի համար։

Անուն, որն արտացոլում է ինքնությունն ու առանձնահատկությունները
«Անի» անվանումը խորհրդանշում է մեր սերտ կապը «Դալի և Ք» հոլդինգի հյուրանոցային ցանցի և հայկական հարուստ ժառանգության հետ։
«Գրանդ» անվանումն արտացոլում է հյուրանոցի մասշտաբն ու մեր սկզբունքը՝ ընդարձակ սենյակներ, մեծահոգի հյուրընկալություն և ճկուն հնարավորություններ ցանկացած ձևաչափի միջոցառման համար։
Ամեն ինչ՝ ձեր հարմարավետության համար
Այսօր «Անի Գրանդ» հյուրանոցն առաջարկում է 223 սենյակ և սյուիթ՝ երեք կատեգորիայով, ինչպես նաև ռեստորանային, հանգստի և առողջարարական ծառայություններ, համաժողովների ու միջոցառումների անցկացման դահլիճներ և հյուրերի հարմարավետությունն ապահովող մի շարք լրացուցիչ ծառայություններ։
Հյուրանոցի կենտրոնական դիրքն ու ծառայությունների բազմազանությունը հնարավորություն են տալիս մեկ վայրում համատեղել հանգիստը, աշխատանքը, գործնական հանդիպումներն ու քաղաքային զբոսանքները։
«Անի Գրանդ» հյուրանոցը հանդիսանում է «Դալի և Կ» հոլդինգի հյուրանոցային պորտֆոլիոյի մասը:
Հյուրանոցը՝ թվերով
Երևանի սրտում
«Անի Գրանդ» հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Հանրապետության փողոց 65 հասցեում։ Կենտրոնական դիրքը հյուրերին հնարավորություն է տալիս վայելել մայրաքաղաքի աշխույժ մթնոլորտը՝ համադրելով այն հյուրանոցային հանգստի հարմարավետության հետ։
Անկախ նրանից՝ Երևան եք այցելում գործնական հանդիպումների, միջոցառման, թե քաղաքին ծանոթանալու նպատակով, «Անի Գրանդ» հյուրանոցում կվայելեք հարմարավետ կեցություն՝ մայրաքաղաքի կենտրոնում։
ՀԱՍՑԵ
Հանրապետության փողոց 65, Երևան 0010, Հայաստան
«Վերնիսաժ»
Մոտ 4 րոպե ոտքով · 0.2 կմ
Հայաստանի պատմության թանգարան
Մոտ 6 րոպե ոտքով · 0.6 կմ
Հանրապետության հրապարակ
Մոտ 7–8 րոպե ոտքով · 0.7 կմ
Հյուսիսային պողոտա
Մոտ 7–8 րոպե ոտքով · 0.6 կմ