Skip to content

Տեղեկություն և կանոններ հյուրերի համար


Այս բաժնում կարող եք ծանոթանալ «Անի Գրանդ» հյուրանոցում ձեր կեցությանն առնչվող կարևոր տեղեկություններին՝ ժամանման և մեկնելու ժամերին, ամրագրման ու չեղարկման պայմաններին, վճարման եղանակներին, կայանատեղիից օգտվելու հնարավորություններին և հյուրերին մատուցվող այլ ծառայություններին։

Ժամանում և մեկնում


Ժամանում

15:00

մեկնում

12:00

Հյուրերի գրանցումն իրականացվում է հյուրանոցի աշխատակիցների աջակցությամբ։ Ինքնուրույն գրանցման հնարավորություն նախատեսված չէ։

Վաղ ժամանում

Վաղ ժամանման հնարավորությունը կախված է սենյակների ազատ լինելուց և հյուրանոցի զբաղվածությունից։

Ուշ մեկնում

Ուշ մեկնումը հնարավոր է՝ ազատ սենյակների առկայության դեպքում։

Մինչև ժամը 18:00՝ սենյակի մեկ օրվա արժեքի 50%-ի չափով։

Ժամը 18:00-ից հետո՝ սենյակի մեկ օրվա ամբողջական արժեքի չափով։

Ամրագրումներ և ամրագրման երաշխիք


Անհատական հյուրերի ամրագրումը երաշխավորելու համար անհրաժեշտ է վավեր բանկային քարտ։
Կազմակերպությունների կողմից կատարված ամրագրումները կարող են երաշխավորվել հյուրանոցի հետ կնքված համապատասխան պայմանագրի համաձայն։
Ամրագրման չեղարկում և պայմաններ
Ամրագրումը հնարավոր է չեղարկել առանց վճարի՝ ժամանումից առնվազն48 ժամ առաջ։
Եթե ամրագրումը չեղարկվում է ժամանումից 48 ժամ առաջ կամ ավելի ուշ, ինչպես նաև հյուրի չներկայանալու դեպքում, գանձվում է մեկ գիշերվա կեցության արժեքին համարժեք գումար։

Նախաճաշ և ներառված ծառայություններ


Լիարժեք ամերիկյան նախաճաշ՝ շվեդական սեղանի ձևաչափով

07:30-ից մինչև 10:30

Ռեստորան

12:30-ից մինչև 21:30

Փակ ջեռուցվող լողավազան

08:00-ից մինչև 23:00

Սաունա

08:00-ից մինչև 23:00

Ֆիթնես կենտրոն

08:00-ից մինչև 23:00

Լաունջ բար

10:00-ից մինչև 00:00

Սենյակի արժեքի մեջ չներառված ծառայությունների համար գանձվում է լրացուցիչ վճար, այդ թվում՝ սպա ծառայությունների, բարում կատարված գնումների, ճաշի և ընթրիքի, ինչպես նաև հյուրանոցի կամ դրա տարածքում մատուցվող այլ վճարովի ծառայությունների համար։ Առկա են նաև առանց լակտոզայի և առանց գլյուտենի սննդի ու ըմպելիքների տարբերակներ։ Հասանելի են նաև սակագներ, որոնք ներառում են միայն կացությունը՝ առանց սննդի։

Վճարման եղանակներ

«Անի Գրանդ» հյուրանոցում ընդունվում են վճարման հետևյալ եղանակները՝

Բանկային փոխանցում

Կանխիկ

Միայն ՀՀ դրամով՝ մինչև 300,000 ՀՀ դրամի չափով

Քարտով՝ տեղում

Visa, Mastercard, Amex, MIR

Առցանց

Քարտային վճարում

Ձեր կեցության ընթացքում

Կայանատեղի

Հյուրանոցի հյուրերը կարող են օգտվել անվճար կայանատեղիից՝ ազատ տեղերի առկայության դեպքում։

Կեցություն կենդանիների հետ

«Անի Գրանդ» հյուրանոցում կենդանիների հետ կեցությունը չի թույլատրվում ։

Ուղեբեռի պահպանում

Հյուրերի համար հասանելի է ուղեբեռի անվճար պահպանման ծառայություն՝ մինչև գրանցումը և մեկնումից հետո։

Ծխելու կանոններ

Հյուրանոցի սենյակներում ծխելն արգելվում է։

Wi-Fi

Հյուրանոցի հյուրերը կեցության ողջ ընթացքում կարող են օգտվել անվճար Wi-Fi կապից։

Հյուրերի հետ կապերի բաժին

Ուղղությունների, քաղաքի մասին տեղեկությունների կամ կեցության ընթացքում օգնության կարի՞ք ունեք։ Հյուրերի հետ կապերի բաժինը սիրով կօգնի ձեզ անհրաժեշտ տեղեկատվության, քաղաքի վերաբերյալ խորհուրդների և կեցության հետ կապված ցանկացած հարցում։

Ծառայություններ հյուրերի համար

«Անի Գրանդ» հյուրանոցն առաջարկում է մի շարք լրացուցիչ ծառայություններ՝ ձեր կեցությունն առավել հարմարավետ դարձնելու համար։

Հյուրերի սպասարկում

Երևանի մասին տեղեկություններ ստանալու, տեսարժան վայրերի վերաբերյալ խորհրդատվություն կամ քաղաքում ձեր ժամանցը կազմակերպելու համար կարող եք դիմել հյուրերի սպասարկման թիմին։ Մեր մասնագետները պատրաստ են սիրով տրամադրել անհրաժեշտ ուղղորդումներ և աջակցել ձեզ ցանկացած հարցում։

Բեռնակրի ծառայություն

Մեր աշխատակիցները սիրով կօգնեն ձեզ ուղեբեռի հարցում՝ ինչպես հյուրանոց ժամանելիս, այնպես էլ մեկնելիս։

Լվացքատուն և քիմմաքրում

Կեցության ընթացքում գործում են լվացքի և քիմմաքրման ծառայություններ։

Արթնացման ծառայություն

Արթնացման զանգի ծառայությունը տրամադրվում է ըստ պահանջի։

Օդանավակայանի տրանսֆեր

Օդանավակայանից կամ դեպի օդանավակայան տրանսֆերը կարող է կազմակերպվել հյուրերի նախնական հարցմամբ։

Գործընկերների ծառայություններ


«Անի Գրանդ» հյուրանոցում որոշ ծառայություններ մատուցվում են անկախ գործընկերների կողմից։

Գեղեցկության սրահ

Տուրիստական գործակալություն

Ավտոմեքենաների վարձույթ

Բանկոմատ

Հուշանվերների խանութներ

Հեծանիվների վարձույթ

Թայլանդական մերսում

Ծառայությունների հասանելիությունը, աշխատանքային ժամերը, պայմաններն ու արժեքները կարող են տարբեր լինել։

Հասանելիություն

«Անի Գրանդ» հյուրանոցը հոգ է տանում բոլոր հյուրերի հարմարավետության մասին՝ առաջարկելով համապատասխան հարմարություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Հատուկ կարիքներ ունեցող հյուրերին խնդրում ենք նախապես կապ հաստատել հյուրանոցի հետ՝ հասանելի հարմարությունների վերաբերյալ տեղեկանալու և անհրաժեշտ աջակցությունը կազմակերպելու համար։

Բողոքներ և հետադարձ կապ հյուրերից

Եթե ունեք բողոքներ` կապված հյուրանոցային ծառայությունների մատուցման հետ, խնդրում ենք նախ կապվել Անի Գրանդ հյուրանոցի հետ, որպեսզի մեր թիմն ունենա հնարավորություն ուսումնասիրելու եւ արձագանքելու Ձեզ հուզող հարցերին:

Հյուրերի սպասարկում

Ցանկանու՞մ եք ճշտել ուղղություն, ստանալ տեղեկատվություն կամ օգնություն` Ձեր մնալու ընթացքում. Հյուրերի սպասարկման մեր թիմը հասանելի է ընդունարանում` պատրաստակամ օգնելու գործնական հարցերով, ներառյալ ուղղորդումը, տեղական խորհրդատվությունը, տոմսերի հետ կապված տեղեկությունները եւ հյուրընկալվողների այլ կարիքները:

Ընդհանուր դրույթներ եւ պայմաններ

Հյուրանոցում հյուրընկալման ընդհանուր դրույթները եւ պայմանները սահմանում են հյուրանոցում ամրագրումներին եւ հյուրանոցային ծառայություններից օգտվելուն վերաբերող ընդհանուր կանոնները:

ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Համաժողովներ և միջոցառումներ

«Անի Գրանդ» հյուրանոցն առաջարկում է համաժողովների և միջոցառումների երեք դահլիճ՝ նստատեղերի ճկուն դասավորությամբ, ժամանակակից սարքավորումներով և արագագործ Wi-Fi կապով։

Դահլիճների մանրամասներին, տարողունակությանն ու կազմակերպման պայմաններին ծանոթանալու համար այցելեք «Հանդիպումներ և միջոցառումներ» բաժինը։

ԾԱՆՈԹԱՆԱԼ ԴԱՀԼԻՃՆԵՐԻՆ

Կապ հաստատել Անի Գրանդ Հոթելի հետ

Հասցե

Հանրապետության փողոց 65, Երևան 0010, Հայաստան

Հեռախոս

+374 12 770000

Էլ․ փոստ

[email protected]